Հայաստանի Պրեմիեր լիգայի 32-րդ տուրում «Վանը» հյուրընկալել էր «Արարատ-Արմենիային»։ Հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 5։0 հաշվով։
Հյուրերից դուբլ ձևակերպեցին Արթուր Սերոբյանն ու Ժիրայր Շաղոյանը։ Մեկ անգամ էլ աչքի ընկավ Ալեքսիս Ռոդրիգեսը։
Օրվա մյուս խաղում «Վեստ Արմենիան» հյուրընկալել էր «Փյունիկին» և պարտվեց 1։4 հաշվով։ «Փյունիկից» աչքի ընկան Խոսե Կարաբալյոն և Յուսուֆ Օտուբանջոն, որը դարձավ հեթ-տրիկի հեղինակ։
Տանտերերից միակ գոլը խփեց Չիդերա Կրիստիան Օպարաոչան։
«Փյունիկը» 70 միավորով բարձրացավ առաջին տեղ և 2 միավորով է գերազանցում «Նոային», որն այս տուրի հանդիպումը դեռ չի անցկացրել։ «Արարատ-Արմենիան» 68 միավորով 3-րդ տեղում է։