Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Ջուդ Բելինգհեմի կրտսեր եղբոր՝ Ջոբ Բելինգհեմի ծառայություններով։
Ինչպես հաղորդում է Football Insider-ը, դորտմունդցիները ցանկանում են այս ամառ ձևակերպել 18-ամյա Ջոբ Բելինգհեմի տրանսֆերը:
Ջոբ Բելինգհեմը, ինչպես իր աստղային եղբայրը, իր ֆուտբոլային կարիերան սկսել է «Բիրմինգհեմում»։
Հարձակողական ոճի կիսապաշտպանը ներկայումս հանդես է գալիս «Սանդերլենդում»: Transfermarkt-ը Ջոբի տրանսֆերային արժեքը գնահատում է 9 միլիոն եվրո։
























































