Սաուդյան Արաբիայի առաջնության 30-րդ տուրի շրջանակում «Ալ Ֆատեհը» սեփական հարկի տակ ընդունել էր «Ալ Ռիադին»։
Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 2-2 հաշվով։
Տանտերերը մինչև 91-րդ րոպեն հաղթում էին 2-0 հաշվով, բայց խաղավերջում հյուրերը կարողացան երկու գոլ խփել և խուսափել պարտությունից։
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Լուկաս Սելարայանն այս խաղում դարձավ գոլի ու գոլային փոխանցման հեղինակ։
Այս խաղից հետո «Ալ Ֆատեհը» 41 միավորով կիսում է 6-7-րդ հորիզոնականը մրցաշարային աղյուսակում։