«Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը կատակել է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Օրելիեն Չուամենիի հասցեին։
Մինչ գերմանացին հարցազրույց էր տալիս, մադրիդցիների ֆուտբոլիստն անցավ ու կանգ առավ։
«Օրելիեն Չուամենին այստեղ է… Նա հավանաբար փորձում է իմանալ մեր տակտիկան պատասխան խաղի համար»,- կատակել է Մյուլերը CBS Sports-ի եթերում:
Ապրիլի 30-ին մադրիդցիները կիսաեզրափակիչ առաջին խաղում մրցեցին «Բավարիայի» հետ․ հանդիպում ավարտվեց 2-2 հաշվով։ Պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 8-ին։