«Նյուքասլի» կիսապաշտպան Սանդրո Տոնալիի որակազրկումը՝ կապված խաղադրույքներ անելու հետ, երկարացվել է ևս երկու ամսով։ Այս մասին հայտնում է անգլիական ակումբի պաշտոնական էջը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Սակայն ընդգծվում է, որ այս երկու ամիսը նա պետք է բաց թողնի 2024/2025 մրցաշրջանում։ Այսպիսով, Տոնալին կկարողանա խաղադաշտ վերադառնալ 2023 թվականի հոկտեմբերի 27-ին իր նկատմամբ նշանակված տասը ամսվա որակազրկումից անմիջապես հետո։
Բացի այդ, իտալացի կիսապաշտպանը պետք է վճարի 20 հազար ֆունտ (23,3 հազար եվրո) տուգանք:
Ընդգծվում է, որ Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայում աննախադեպ են ճանաչել փաստը, որ ինքը՝ Տոնալին, նախկինում հայտնել էր խաղադրույքների մի քանի դրվագների մասին։
Ներկայումս կիսապաշտպանը շարունակում է բուժվել մոլախաղերից կախվածությունից։