«Բենֆիկայի» կիսապաշտպան Անխել Դի Մարիան կարող է կարիերան շարունակել ԱՄՆ-ում, հայտնում է ESPN Argentina-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ «Ինտեր Մայամին» բանակցություններ է վարում 36-ամյա կիսապաշտպանի հետ։
Նրա պայմանագիրը «Բենֆիկայի» հետ ավարտվում է 2024 թվականի ամռանը։
Այս մրցաշրջանում Դի Մարիան բոլոր մրցաշարերում «Բենֆիկայի» կազմում 46 խաղում դարձել է 16 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ։