«Այաքսի» և «Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ Ռայան Բաբելը նշել է, որ կցանկանար Յուրգեն Կլոպին տեսնել Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնում։ Հիշեցնենք, որ Կլոպը ընթացիկ մրցաշրջանի ավարտին կհեռանա «Լիվերպուլից»։
«Ես կցանկանայի Յուրգենին տեսնել «Ռեալում», թեև մենք գիտենք, որ սա այն ակումբը չէ, որը նրան երկու կամ երեք տարի ժամանակ կտա ճիշտ թիմ ստեղծելու համար: Գիտե՞ք, նույնիսկ «Բավարիան» մարզիչների հետ համբերության պակաս ունի… Ասում են՝ Կլոպը կարող է գլխավորել Գերմանիայի հավաքականը։ Չգիտեմ: Բայց կարծում եմ, որ Յուրգենը շատերին կզարմացնի իր որոշմամբ»,- Բաբելի խոսքն է մեջբերել Mirror-ը։