Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի ՊՍԺ-ի հետ առաջին խաղում (1:0) հաղթելուց հետո կիսվել է «իշամեղուների» կազմում խաղալու տպավորություններով։
«Յուրահատուկ զգացմունքներ «Բորուսիայի» հանդե՞պ: Այո… Ես եկել եմ այստեղ 17 տարեկանում, և այս ակումբն ինձ օգնել է առաջին իսկ օրվանից։ Ես միշտ անում եմ ամեն ինչ այս ակումբի և երկրպագուների համար:
Երբ տեսնում և զգում ես «դեղին պատը», պարզապես չես համբերում, թե երբ ես խաղալու»,- Սանչոյի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Դորտմունդցիների կազմում Սանչոն խաղում է վարձավճարով։