Ավարտվեց Անգլիայի Պրեմիեր լիգայի հանդիպումը, որում հանդիպեցին «Չելսին» ու «Տոտենհեմը»։
Խաղը կայացել է «Սթեմֆորդ Բրիջում»։ Տանտերերը հաղթեցին 2-0 հաշվով։
Հանդիպման 24-րդ րոպեին հաշիվը բացել է «Չելսիի» պաշտպան Տրևոր Չալոբան։ 72-րդ րոպեին «Չելսիի» հարձակվող Նիկոլաս Ջեքսոնը կրկնապատկեց առավելությունը։
«Չելսին» Պրեմիեր լիգայի 2023/2024 մրցաշրջանի մրցաշարային աղյուսակի ութերորդ տեղում է։ Թիմը 34 խաղում վաստակել է 51 միավոր։ «Տոտենհեմը» 60 միավորով հինգերորդ տեղում է: