Էրիկ տեն Հագը մեկնաբանել է «Մանչեսթեր Յունայթեդի» շուրջ տրանսֆերային խոսակցությունները։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ակումբը պատրաստ է վաճառել ցանկացած խաղացողի, բացի Ռասմուս Հեյլունդից, Ալեխանդրո Գառնաչոյից և Կոբի Մայնայից։
«Դա կատակ է։ Յուրաքանչյուր պատուհանի ընթացքում ասում են, որ 200 խաղացողներ հետաքրքրում են «Մանչեսթեր Յունայթեդին»: Դա ճիշտ չէ։ Ամեն ամառ ասում են, որ մենք վաճառում ենք մեր թիմի բոլոր խաղացողներին, ինչը ճիշտ չէ»,- ասել է «Յունայթեդի» գլխավոր մարզիչը։