«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն կարծում է, որ երկրպագուների դժգոհությունը սոցիալական ցանցերում ավելի վատ է, քան «Չելսիի» երկրպագուների բողոքները, որոնց նա հանդիպում է իրական կյանքում՝ շան հետ զբոսնելիս:
«Երբ ես ամեն օր զբոսնում եմ իմ շան հետ Լոնդոնի տարբեր վայրերում, ես զգում եմ… չեմ ասի սեր, բայց՝ երկրպագուների երախտագիտություն։ Սոցիալական ցանցերում կարող է լինել «Հեյ, դու պետք է անես սա, արա այն», բայց այստեղ դա հակառակն է: Երբ ես փողոցում եմ, մարդիկ իսկապես բարեհամբույր են ինձ հետ: Եթե հանդիպես ինձ փողոցում, կսիրահարվես ինձ։ Հատկապես, եթե ես շանս հետ եմ:
Ես ծախսում եմ մեկ ժամ, մեկուկես ժամ՝ շանս հետ զբոսնելով։ Միգուցե փողոցում մարդիկ այդպես են վարվում ինձ հետ, քանի որ վախենում են իմ շնից, քանի որ նա մեծ շուն է։ Նրանք գնահատում են և երախտապարտ են մեզ նման բարդ նախագծի և գործընթացի վրա աշխատելու համար, քանի որ մարդիկ, որոնք հասկանում են ֆուտբոլը, գիտեն, թե ինչ է կատարվում այստեղ:
Նրանք գնահատում են մեր նվիրվածությունը, այն, թե ինչպես ենք մենք մեզ պահում, և թե ինչպես ենք մենք հավատում և աջակցում բոլոր որոշումներին, որոնք ընդունվել են մինչ մեր ժամանելը: Մենք այս ճանապարհորդության կեսին ենք: Մենք միայն ուզում ենք օգնել և ավելացնել մեր գիտելիքներն ու փորձը, որպեսզի դառնանք ավելի մրցունակ և օգնենք թիմին հաղթել հանդիպումներում»,- Պոչետինոյի խոսքերն է մեջբերում The Mirror-ը: