Հայաստանի հավաքականի և «Փյունիկի» կիսապաշտպան Արտակ Դաշյանը կարիերան կշարունակի «Նոայում»։ Այս մասին հայտնի է դարձել ArmSport.am-ին:
Ֆուտբոլիստի տեղափոխության մասին կհայտարարվի ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Հիշեցնենք՝ Դաշյանը 2022 թվականից է հանդես գալիս «Փյունիկում»:
Հայաստանի Պրեմիեր լիգայի 31-րդ տուրից հետո «Նոան» 68 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը և 1 միավորով է գերազանցում մոտակա հետապնդող «Փյունիկին»: