ԱՊԼ-ի 31-րդ տուրի վերջին խաղում մրցեցին «Մանչեսթեր Սիթին» ու «Չելսին»: Առաջին խաղակեսից հետո «ազնվականները» հաղթում էին 1-0 հաշվով:
Երկրորդ խաղակեսի սկզբում «Սիթին» ակտիվացավ: 55-րդ րոպեին «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Քևին դե Բրույնեն տուգանայինից գերազանց կատարած հարվածով գրավեց Կեպա Արիսաբալագայի պաշտպանած դարպասը՝ հաշիվը դարձնելով 1-1։ 2 րոպե անց Ստերլինգը մեն-մենակ մնալով Կեպայի դիմաց, հարվածեց դարպասաձողին: «Սիթին» շարունակեց գրոհել, իսկ «Չելսին»՝ հակագրոհել: «Չելսին» մի քանի րոպեի ընթացքում մի քանի մեգապահ կորցրեց: Պուլիշիչի հարվածից հետո դարպասային գծի վրայից գնդակը հանեց Ուոլկերը, իսկ 76-րդ րոպեին դատարկ դարպասից ձեռքով գնդակը հանեց բրազիլացի Ֆերնանդինյոն: VAR համակարգի օգնությամբ մրցավարն ուղիղ կարմիր քարտով հեռացրեց վերջինիս խաղադաշտից՝ նշանակելով 11 մետրանոց հարված: 11 մետրից դիպուկ էր Վիլիանը՝ 2-1: «Չելսին» հաղթեց 2-1 հաշվով ու այժմ ունի 54 միավոր ու 3-րդ տեղում գտնվող «Լեսթերից» հետ է մնում 1 միավորով: «Սիթին» մնաց 63 միավորով ու «ապահովեց» «Լիվերպուլի» չեմպիոնությունը: