Կորոնավիրուսի վարակի տարածման պատճառով սամբոյի միջազգային ֆեդերացիան որոշել է մինչև աշուն հետաձգել միջազգային օրացույցով նախատեսված բոլոր մրցաշարերը: Այդ մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։
Մրցումների վերսկսման մասին կծանուցվի համավարակի սահմանափակումներից հետո։
Ավելի վաղ Եվրոպայի ֆեդերացիայի գործկոմը որոշել էր 2020թ. Եկատերինբուրգում նշանակված Եվրոպայի առաջնությունը մայիսից տեղափոխել սեպտեմբեր։
Սամբոյի միջազգային ֆեդերացիան ուշադիր հետևում է իրավիճակին, կսպասի իրադարձությունների հետագա զարգացման ընթացքին և հորդորում է առողջությունը պահպանելու համար խուսափել ցանկացած ռիսկերից։