Եվրոպայի ձյուդոյի առաջնությունը կանցկացվի նոյեմբերին: Հին աշխարհամասի առաջնությունը նախատեսված էր անցկացնել Պրահայում ՝ ապրիլի 30-ից մայիսի 3-ը, այնուհետև տեղափոխվել էր հունիս:
Մինչև հուլիսի վերջ չեղարկվել են ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի հովանու տակ անցկացվող բոլոր միջոցառումները, այդ թվում ՝ դասընթացները և սեմինարները։ Մարզումային և մրցումային գործընթացին վերաբերող հարցերը կքննարկվեն ապրիլի վերջին։