«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան մեկնաբանել է գլխավոր մարզիչ Չավիի` թիմում մնալու որոշումը.
«Որոշ փոփոխություններ կլինեն, և մենք պետք է բարելավվենք թիմը: Սա լավ նորություն է, և կայունությունը հաջողված նախագծերի կանոնն է, հատկապես այս դեպքում: Երբ վերլուծում ենք իրավիճակը, մեր մարզիչը միշտ մտածում է «Բարսելոնայի» մասին։ Մենք շատ երիտասարդ խաղացողներով թիմ ունենք, և թիմին պետք է այդ կայունությունը։ Չավին օրինակ է երիտասարդների համար, և մենք դա տեսնում ենք ամեն օր:
Տնօրենների խորհուրդը միաձայն կողմ է արտահայտվել այս որոշմանը։ Բոլորը, ովքեր ներկա էին հանդիպմանը և զրուցում էին Չավիի հետ, այնուհետև շնորհավորեցին նրան այս որոշման կապակցությամբ:
Սուպերգավաթը և Լա Լիգան բացառիկ արժեք ունեն, բայց շատ դժվար ժամանակներ են։ Այս տարի մենք չհասանք մեր նպատակներին, բայց սա համախմբում է մի նախագիծ, որն ավելի շահավետ կլինի ապագայում: Երկրպագուներին խնդրում եմ հավատալ այս նախագծին, քանի որ մեզ հաջողություն է սպասվում»,- Լապորտայի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։