Ջեյմի Կարագերը խոսել է «Ֆեյենորդի» մարզիչ Արնե Սլոտի մասին, որը կարող է գլխավորել «Լիվերպուլը»։
«Երբ 2015 թվականին «Լիվերպուլը» նշանակեց Կլոպին, «կարմիրների» երկրպագուները երախտապարտ էին, որ Յուրգենն ընտրեց ակումբը: Երբ Սլոտը գա, նա երախտապարտ կլինի «Լիվերպուլին» իրեն ընտրելու համար: Եվ նա դեռ պետք է արդարացնի իր հանդեպ ունեցած վստահությունը։ Կլոպի հետ «Լիվերպուլն» այժմ ունի թոփ-մենեջեր, ով կարող է մրցել ուժեղագույն թիմերի հետ: Եվ դա տեղի ունեցավ առաջին անգամ Բենիտեսից հետո։ Նույնը կարելի՞ է ասել Սլոտի մասին: Նրա նշանակումն ավելի ինտրիգային է թվում, քան հուզիչ»,- գրել է Կարագերը The Telegraph-ի իր սյունակում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ «Լիվերպուլը» բանակցություններ է վարում «Ֆեյենորդի» հետ, որպեսզի Արնե Սլոտը գլխավորի թիմը մրցաշրջանի ավարտից հետո։