«Ատլետիկոյի» կիսապաշտպան Ակսել Վիտցելը կարող է մնալ մադրիդյան ակումբում, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ մադրիդյան ակումբում ցանկանում են երկարաձգել պայմանագիրը 35-ամյա բելգիացու հետ մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։
Ընթացիկ մրցաշրջանում Վիտցելն անցկացրել է 46 հանդիպում, որոնցում դարձել է 2 գոլի և 4 դեղին քարտի հեղինակ։