«Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի» համար «Հրազդան» մարզադաշտին կից ավելի քան 15.500 քմ տարածքում նոր շենք կկառուցվի։
Այս մասին այսօր հաղորդվել է Երևանի քաղաքապետարանում հունվարի 8-ին տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ:
Մարզական կառույցը համապատասխանելու է մարզումներ ու միջազգային մրցույթներ կազմակերպելու բոլոր չափանիշներին: