«Ֆիորենտինայի» 31-ամյա ռուս հարձակվող Ալեքսանդր Կոկորինին կապում են դպրոցահասակ պարուհի, բլոգեր Տոնյա Խուդյակովայի հետ, որը հայնի ռուս ռեժիսոր Պավել Խուդյակովի դուստրն է։
Կոկորինն ու 15-ամյա աղջիկն ավելի վաղ միասին հանգստացել են Մալդիվներում, իսկ օրերս ֆուտբոլիստը մի քանի մեկնաբանություն է թողել նրա սոց․ցանցերի էջերում։ Մասնավորապես, նա գրել է․ «Ես էլ կուզեի հիմա Կոմոյում լինել, ոչ թե ահա այս ամենը»։
Ալեքսանդրի մեկնաբանությունն այնքան էլ դուր չի եկել օգտատերերին։ Ֆուտբոլիստին հիշեցրել են իրենց տարիքային մեծ տարբերության մասին, ինչին ի պատասխան Կոկորինը գրել է․ «Ես դեռահաս եմ»։
Այդուհանդերձ, ենթադրվում է՝ Կոկորինի և 15-ամյա պարուհու միջև միայն ընկերական հարաբերություններ են։