Սաուդյան Արաբիայի ֆուտբոլային ակումբները հույս ունեն առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձևակերպել հինգ կամ վեց թանկարժեք տրանսֆերներ, հայտնում է լրագրող Բեն Ջեյքոբսը։
Աղբյուրի համաձայն՝ մոտ 2,4 միլիարդ եվրո կհատկացվի նոր ֆուտբոլիստների տրանսֆերների համար։ Այս միջոցները կօգտագործվեն տրանսֆերների, գործակալների ծառայությունների և ֆուտբոլիստների աշխատավարձերի վճարման համար:
Հիշեցնենք, որ 2023 թվականի ամռանը Սաուդյան Արաբիայի Հանրային ներդրումների հիմնադրամը, որին պատկանում է անգլիական «Նյուքասլը», իր պաշտոնական էջում հայտարարեց Սաուդյան Արաբիայի առաջնության չորս թոփ ակումբների ձեռքբերման մասին։
Հիմնադրամի սեփականությունն են դարձել «Ալ-Իթթիհադը», «Ալ-Ահլին», «Ալ Նասրը» և «Ալ-Հիլալը»: Նշվում է, որ հիմնադրամի մասնաբաժինն այդ ակումբներից յուրաքանչյուրում կազմում է 75%: