«Չելսիի» սեփականատեր Թոդ Բոուլին Կատարի տնտեսական ֆորումի ժամանակ խոսել է ակումբի ռեկորդային ծախսերի մասին, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն․
«Մենք գումար չենք ծախսում, այլ ներդրումներ ենք կատարում թիմի կազմում, և այդ ֆուտբոլիստները շարունակում են պահպանել իրենց տրանսֆերային արժեքը:
Այո, ես պնդում եմ, որ «Չելսիում» կատարված ներդրումները պահպանել են իրենց արժեքը»,- Բոուլիի խոսքերն է մեջբերում Ռոմանոն։
Վերջին երեք տրանսֆերային պատուհանների ընթացքում «Չելսին» ավելի քան 1 միլիարդ եվրո է ծախսել նոր տրանսֆերների համար։
























































