«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է Ռոնալդ Կումանի՝ թիմի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մաիսն.
«Որոշումը, գուցե, ուշացած էր: Մենք պետք է նրան ավելի շուտ հեռացնեինք, բայց, ետ նայելով, ավելի հեշտ է իրավիճակը վերլուծեը: Սեպտեմբերին (հավաքականների խաղերով պայմանավորված դադարից առաջ), երբ մենք աջակցում էինք նրան, մենք կարծում էինք, որ նա արժանի է աջակցության:
Ես եմ պատասխանատուն, որ որոշումն ավելի շուտ չկայացրի: Մենք հաղթեցինք «Վալենսիային» և Կիևի «Դինամոյին», բայց հետո մի շարք վատ արդյունքներ գրանցեցինք: Մենք գահավիժում էինք ներքև և կարող էինք կորցնել բոլոր մրցաշարերում շանսերը»,- Լապորտայի խոսքերն է փոխանցում ESPN-ը: