«Ռոստովի» նախկին կիսապաշտպան Կակու Գելոր Կանգան, ով նախորդ մրցաշրջանն անցկացրեց Պրահայի «Սպարտայում» և դարձավ թիմի գլխավոր ռմբարկուն 12 գոլով, կարիերան կշարունակի Բրիգրադում՝ «Ցրվենա Զվեզդա»:
Ըստ սերբական ակումբի մամուլի ծառայության, 29-ամյա ֆուտբոլիստի հետ կնքվել է 3 տարվա պայմանագիր:
Նոր թիմի կազմում Գաբոնի հավաքականի ֆուտբոլիստը կխաղա 8-րդ համարի ներքո: