«Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան պատմել է թիմի ամբիցիաների մասին:
«Դժվար է պահպանել կոնցենտրացիան ու մոտիվացիան, բայց յուրաքանչյուր հաղթանակ յուրահատուկ է: Կարծում եմ՝ դա ամենակարևորն է: Ինձ դուր է գալիս հաղթելը, թիմակիցներիս դուր է գալիս հաղթելը, և այս ակումբը սիրում է հաղթել: Այս ցանկությունն էլ մեզ հաղթող է դարձնում:
Բայց, իհարկե, մեզ օգնում է նաև այն, որ «Յուվենտուսում» յուրաքանչյուր դիրքում աշխարհի ամենաուժեղ ֆուտբոլիստներն են խաղում: Մենք հպարտանում ենք մեզնով, 9 տիտղոս անընդմեջ նվաճելն անհավանական է, և մենք արդեն մտածում ենք 10-րդի մասին:
Բայց սկզբում պետք է կենտրոնանանք Չեմպիոնների լիգայի վրա: Մրցաշրջանը չափազանց երկարում է: «Լիոնի» դեմ առաջին խաղը 5 ամիս առաջ է կայացել: Դրանից հետո շատ բան պատահեց, բայց մենք գիտենք՝ ինչի կարող ենք հասնել:
Անսովոր կլինի ՉԼ-ում առանց հանդիսականի խաղալը, դիմակայության ելքը մեկ խաղով վճռելը, բայց նախ, մենք պետք է հաղթենք Թուրինում: Հիմա դա միակ բանն է, որ նշանակություն ունի»,- Դիբալայի խոսքերն է փոխանցում The Guardian-ը: