Իտալական «Լացիոյի» կիսպաշտպան Լուկաս Լեյվան լուրջ առողջական խնդիրներ ունի: Փորձառու կիսապաշտպանը ծնկի վիրահատության էր ենթարկվել դեռ ապրիլին:
Այժմ պարզ է դարձել, որ նա ևս մեկ վիրահատության կարիք ունի: Այս մասին տեղեկացնում է Radiosei-ն:
Բժիշկների կանխատեսմամբ, Լեյվայի ֆուտբոլային կարիերան վտանգված է:
Նախկինում նշվում էր, որ վիրահատությունից հետո, կիսապաշտպանի վերականգնման համար 1 ամիս կպահանջվի:
Հիշեցնենք, որ Ա Սերիայի ընթացիկ առաջնությունում բրազիլացին անցկացրել է 25 հանդիպում: