Միլանի «Ինտերը» ցանկանում է գնել «Պարմայի» կիսապաշտպան Դեյան Կուլուշևսկիին, հաղորդում է Sky Italia-ն:
Միլանյան ակումբը պատրաստ է 14 միլիոն եվրո վճարել երիտասարդ ֆուտբոլիստի համար:
Նշվում է , որ շվեդ կիսապաշտպանին իր կազմում է ցանկանում տեսնել նաև «Մանչեսթեր Յունայթեդը»:
19-ամյա ֆուտբոլիստը Ա Սերիայի այս մրցաշրջանում խփել է 5 գոլ և կատարել՝ 7 գոլային փոխանցում: