«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը բացատրել է, թե ինչու իր թիմը չի կարողանում անառիկ պահել դարպասն արդեն ութ անընդմեջ խաղ:
«Եթե անկեղծ, ինձ դա այնքան էլ չի անհանգստացնում։ Բայց դա բնականաբար այն չէ, ինչ մենք ուզում ենք: Բոլոր գոլերը, որոնք բաց թողեցինք, տարբեր էին։ Այդ պատճառով այստեղ խոսքը ոչ միայն պաշտպանության մասին է, այլև այն մասին, որ մենք հարյուր տոկոսով ստույգ չենք եղել մեր խաղում։ Շատ դժվար է նման գրաֆիկի առկայությաան դեպքում ռիթմը պահել 90 րոպե, բայց մենք պետք է աշխատենք այդ ուղղությամբ», — Կլոպի խոսքը մեջբերում է Mirror-ը՝ վկայակոչելով BT Sport-ը։
Հաջորդ հանդիպումը «Լիվերպուլը» տանը կանցկացնի «Մանչեսթեր Սիթիի» հետ: Խաղը կկայանա նոյեմբերի 10-ին «Էնֆիլդում»: