Աշխարհի նախկին առաջին ռակետ Նաոմի Օսական ամփոփել է ավարտվող մրցաշրջանը: Այս տարին դարձավ ամենահաջողակը նրա կարիերայում: Նա 3 տիտղոս նվաճեց, դարձավ Australian Open-ի չեմպիոն ու գլխավորեց WTA համաշխարհային ռեյտինգը:
«Հավանաբար, 2019-ը կյանքիս լավագույն տարին է: Երբեմն լուրջ փորձությունների բախվեցի: Այս տարվա ընթացքում ես շատ բատ սովորեցի: Ես հասկացա, որ կարող եմ մեծ ազդեցություն գործել այն ամենի վրա, ինչ կատարվում է ինձ հետ:
Հիմա ես ուրախությամբ սպասում եմ 2020-ին: Եվ ես խոսում եմ ոչ միայն այն բանի մասին, ինչ կատարվում է կորտում, այլ նաև դրա սահմաններից դուրս: Ես ձեզ բոլորիդ շատ եմ սիրում», — գրել է Օսական «Թվիթերի» իր էջում:
Օսական մրցաշրջանն ավարտեց WTA ամփոփոիչ մրցաշարի մասնակցությամբ, սակայն ստիպված էր դուրս գալ մրցաշարից՝ հաղթելով առաջին խաղը: