Աշխարհի երկրորդ ռակետ, ճապոնացի Նաոմի Օսական Ցինցինատիի մրցաշարի մեկնարկից առաջ անհարմար իրավիճակում է հայտնվել։ Մրցաշարի բացմանը նվիրված մամուլի ասուլիսի ընթացքում Օսական լաց է եղել լրագրողներից մեկի հարցից հետո և հեռացել։
«Դուք ինչո՞ւ չեք սիրում շփվել մամուլի ներկայացուցիչների հետ չնայած նրան, որ մամուլի կողմից շատ մեծ ուշադրության եք արժանանում»,- հարցրել է տեղի ԶԼՄ-ներից մեկի լրագրողը բավականին ագրեսիվ կերպով։ Դրանից հետո ճապոնացի թենիսիստուհին լաց է եղել ու լքել մամուլի ասուլիսների սրահը։
Որոշ ժամանակ անց Նաոմին վերադարձել է և շարունակել է պատասխանել ԶԼՄ-ների հարցերին։
«Ինքը թեման սարսափելի չէր, բայց անծանոթ մարդու ագրեսիվ տոնն այն բանից հետո, երբ Նաոմին արդեն նախորդ պատասխանում նշել էր, որ իր համար դժվար է մամուլի ասուլիսներ անցկացնելը , նման իրավիճակ ստեղծեց»,- Թվիթերի իր էջում պատմել է լրագրող Բեն Ռոտենբերգը։