ԱՄՆ-ի Ցինցինատի քաղաքում կայացել է WTA-1000 շարքի մրցաշարի երրորդ շրջանի հանդիպումը ճապոնացի Նաոմի Օսակայի և շվեյցարացի Հիլ Բելեն Թայհմանի միջև, որը WTA-ի վարկանիշային աղյուսակի 76-րդ հորիզոնականն է զբաղեցնում։
Հանդիպումն ավարտվել է Օսակայի՝ երեք սեթում կրած սենսացիոն պարտությամբ 6:3, 3:6, 3:6 հաշվով։ Խաղը 2 ժամ 3 րոպե է տևել։
Մրցաշարի քառորդ եզրափակչում Թայհմանը կմրցի Կարոլինա Մուխովա (Չեխիա) – Բելինդա Բենչիչ (Շվեյցարիա) զույգի հաղթողի հետ։