Ճապոնացի թենիսիստուհի Նաոմի Օսական վառեց Օլիմպիական ջահը Տոկիո-2020-ի բացման արարողության ժամանակ։
Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերը հիմնված են գենդերային հավասարության, ինչպես նաև բազմազանության և ներդաշնակության վրա։ Օսական, որի մայրը ճապոնուհի է, իսկ հայրը՝ ամերիկացի Հայիթիից, Օլիմպիական խաղերի կազմկոմիտեի կողմից ընտրվել է որպես մարզուհի, որը կարող է համապատասխանել այս փիլիսոփայությանը։
ԶԼՄ-ներն ավելի վաղ ենթադրում էին, որ Կազմկոմիտեն իր ընտրությունը կկանգնեցնի Օսակայի վրա, երբ նրա շաբաթ օրվա խաղը, որում ճապոնացի թենիսիստուհին պետք է մրցի չինուհի Չժեն Սայսայի հետ, մեկ օրով հետաձգվեց։ Այժմ մրցաշարի բացման խաղում միմյանց հետ կմրցեն լեհ թենիսիստուհի Իգա Սվյոնտեկն ու Գերմանիայի ներկայացուցիչ Մոնա Բարտելը։