ԱՊԼ-ի նախավերջին տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» տնային խաղում ոչ-ոքի խաղաց «Վեսթ Հեմի» հետ: Առաջին խաղակեսից հետո Սուլշերի թիմը պարտվում էր 0-1 հաշվով. 47-րդ րոպեին 11 մետրից հաշիվը բացել էր Անտոնիոն: 52-րդ րոպեին Գրինվուդը վերականգնեց հաշվի հավասարակշռությունն ու դրեց խաղի վերջակետը՝ 1-1:
«Մանչեսթեր Յունայթեդն» այս պահին 63 միավորով երրորդն է, սակայն հաղթանակի դեպքում վերջին տուրից առաջ հարմար առավելություն կստանար: Վերջին տուրում Սուլշերի թիմը մրցելու է հենց «Լեսթերի» հետ ու կվիճարկի ՉԼ-ի ուղեգրերից մեկը:
«Վեսթ Հեմը» 37 միավորով 16-րդ տեղում է: