«Ատալանտան» Ա Սերիայի 35-րդ տուրում 1-0 հաշվով հաղթեց «Բոլոնյային»:
Այժմ «Ատալանտան» ունի 95 գոլ իր ակտիվում Ա Սերիայում: Սա լավագույն արդյունքն է վերջին 60 տարվա ընթացքում: Իտալական լիգայի մեկ մրցաշրջանում խփած գոլերի քանակով ռեկորդը պատկանում է «Միլանին»՝ 118 գոլ 1949/50 մրցաշրջանում: Իսկ 95 գոլ գրանցվել էր նաև 1958/59 մրցաշրջանում, երբ առաջնության ամենաարդյունավետ թիմը դարձավ «Ֆիորենտինան»
Գասպերինիի թիմը այս մրցաշրջանում վաստակել է 74 միավոր, որը ևս նոր ռեկորդ է ակումբի պատմության մեջ: