«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Սքոթ Մքթոմինայը ճանաչվել է ակումբի՝ հոկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ:
22-ամյա շոտլանդացին ստացել է ձայների 48 %-ը՝ առաջ անցնելով Մարկուս Ռեշֆորդից և Դենիել Ջեյմսից:
Հատկանշական է, որ Մքթոմինայը 2-րդ ամիսն անընդմեջ է արժանանում լավագույնի կոչմանը:
Հոկտեմբերին կայացած 6 հանդիպումներում ֆուտբոլիստը մեկ գոլ է խփել: