Ա Սերիայի 29-րդ տուրի շրջանակում «Տորինոն» սեփական հարկի տակ ընդունեց «Լացիոյին» (1-2):
Հանդիպման 5-րդ րոպեին 11-մետրանոցը հստակ իրացրեց Անդրեա Բելոտին:
48-րդ րոպեին Չիրո Իմոբիլեն հավասարեցրեց խաղի հաշիվը:
Երկրորդ խաղակեսի 73-րդ րոպեին էլ Մարկո Պարոլոն կարողացավ հաղթանակ պարգևել իր թիմին:
Այպիսով, «Տորինոն» վաստակեց 31 միավոր և զբաղեցրեց 12-րդ հորիզոնականը: «Լացիոն» մնաց 65 միավորով և գտնվում է երկրորդ դիրքում: