«Ասթոն Վիլայի» ավագ Ջեկ Գրիլիշը կարիերան կարող է շարունակել «Մանչեսթեր Սիթիում»։
Telegraph-ի փոխանցմամբ՝ «Մանչեսթեր Սիթին» Գրիլիշին դիտարկում է որպես Լերոյ Սանեի փոխարինող, որը առաջիկա ամռանը կարող է տեղափոխվել «Բավարիա»։
Հիշեցնենք, որ Գրիլիշի ծառայություններով հետաքրքրված է նաև «Մանչեսթեր Յունայթեդը»։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գրիլիշը Մանչեսթերում տուն է վարձել։