«Լիվերպուլի» երկրպագուները ակումբային մարզադաշտի մոտայաքում տոնել են իրենց սիրելի թիմի չեմպիոնությունը: Երկրպագուները հավաքվել էին «Էնֆիլդի» մոտակայքում և սկսել բուռն տոնել հաղթանակը Անգլիայի առաջնությունում՝ բարձրաձայն երգելով և ճայթրուկներ վառելով:

30 տարվա ընթացքում սա լիվերպուլյան գրանդի առաջին չեմպիոնությունն է: Նախորդ անգամ կարմիրները Անգլիայի առաջնությունում հաղթել էին 1990 թվականին:

«Նույնիսկ համաճարակը նրանց չի խանգարում», — The Associated Press- ի լրագրող Ռոբ Հարիսը թվիթերյան իր էջում գրել է ՝ տեղադրելով «Լիվերպուլի» երկրպագուների տեսանյութեր, որոնք տոնակատարության ընթացքում չեն պահպանում սոցիալական հեռավորության կանոնները՝ չնայած կորոնավիրուսի համաճարակի:
Interviews at a distance pic.twitter.com/EMa3cPyLME
— Rob Harris (@RobHarris) June 25, 2020
Նշենք, որ նախօրեին քաղաքային իշխանությունները հորդորել էին ակումբի երկրպագուներին չանցկացնել մասսայական միջոցառումներ։


Մեծասահասկներ, երեխաներ․․․ բոլորը երգում էին ու վառում ճայթրուկներ։

Ոմանք էլ պաշարել էին ակումբի մարզադաշտի դարպասները

«Լիվերպուլը», որը 19-րդ անգամ Անգլիայի չեմպիոն դարձավ, տիտղոսների քանակով երկրի ակումբների շարքում դուրս եկավ մաքուր առաջին հորիզոնական: Չեմպիոնական տիտղոսներից բացի, մերսիսայդցիները իրենց ակտիվում ունեն Անգլիայի 7 գավաթ , 8 լիգայի գավաթ և 9 գավաթ եվրոպական մրցումներում (ընդհանուր՝ 43):

Լիվերպուլը իսկապես ամբողջովին կարմիր էր․․․


Շնորհավորում ենք «Լիվերպուլի» բոլոր երկրպագուներին՝ բաղձալի չեմպիոնությունը նվաճելու կապակցությամբ։
