Ֆուտբոլի Իտալիայի Ա սերիայի 27-րդ տուրի «Վերոնայի» դեմ արտագնա խաղում «Նապոլիի» ֆուտբոլիստները դաշտ դուրս կգան հատուկ մարզաշապիկով։
Ակումբի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ նեապոլիտանական ակումբի ֆուտբոլիստների մարզաշապիկները նվիրված կլինեն թիմի հարձակվող Դրիս Մերտենսի ռեկորդին, որը օրեր առաջ գերազանցեց Մարեկ Համշիկի ցուցանիշը՝ 122 գոլով դառնալով ակումբի լավագույն ռմբարկուն։
Դեռևս հայտնի չէ, թե ինչ տեսք է ունենալու մարզաշապիկը, սակայն ձախ թևի վրա գրված է լինելու․ «Դրիս Մերտենս․ պատմության լավագույն ռմբարկուն»։
«Վերոնա» — «Նապոլի» խաղը կայանալու է վաղը։