«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն անգլիական լիգայի Գավաթի 1/8 եզրափակչում «Արսենալի» նկատմամբ տարած հաղթանակից հետո չի բացառել, որ թիմը կարող է հրաժարվել մրցաշարի հետագա մասնակցությունից:
«Լիվերպուլը» պատրաստ է նման որոշում կայացնել, քանի որ դեկտեմբերին թիմը Դոհայում մասնակցելու է աշխարհի ակումբային առաջնությանը: Այդ ժամանակահատվածում էլ պետք է տեղի ունենա լիգայի Գավաթի հաջորդ փուլը:
«Եթե նրանք չկարողանան մեզ համար համապատասխան ամսաթիվ ընտրել, և ես նկատի չունեմ սուրբծննդյան խաղերը, ապա մենք չենք կարողանա խաղալ. մեր մրցակիցները կանցնեն հաջորդ փուլ: «Լիվերպուլն» այդ խնդրի զոհը չի լինի:
Կարծում եմ` ԱՊԼ-ի շատ մարդիկ խաղը դիտում էին հեռուստացույցով և հույս ունեին, որ «Արսենալը» կանի դա: Կներեք»,- Կլոպի խոսքերն է փոխանցում BBC-ն: