Անգլիայի Պրեմիեր Լիգայի 30-րդ տուրի շրջանակում ընթանում է մրցաշրջանի ամենասպասված հանդիպումներից մեկը՝ «Տոտենհեմ»-«Մանչեսթեր Յունայթեդ»:
Խաղն անցնում է ակտիվ պայքարում:
Առաջին խաղակեսից հետո Մոուրինյոյի թիմը հաղթում է 1-0 հաշվով: 27—րդ րոպեին Օրյեի փոխանցումը եզրափակեց Բերգվայնը: Րոպեներ անց հաշիվը կարող էր դառնալ 2-0, սակայն Սոնի հարվածից հետո Դե Խեան փրկեց իր թիմին: