«Այնտրախտն» ի աջակցություն ռասիզմի դեմ պայքարի այսօր ակցիա կիրականացնի Գերմանիայի Գավաթի կիսաեզրափակչի՝ «Բավարիայի» հետ խաղում:
Ֆրանկֆուրտը ներկայացնող ակումբի ֆուտբոլիստները կխաղան սպիտակ արտագնա մարզաշապիկներով՝ Black Lives Matter («Սևամորթների կյանքը կարևոր է») գրությամբ:
Հիշեցնենք՝ համաշխարհային մեծ տարածում գտած այս ակցիան իրականացվում է՝ դատապարտելով Ջորջ Ֆլոյդի և այլ աֆրոամերիկացիների սպանությունը ԱՄՆ ոստիկանության կողմից:
«Այսօր՝ թողեք ձեր հետքը: Ամեն օր՝ լսեք, հասկացեք, տվեք հարցեր, բարձրացեք, խոսեք, պայքարեք հանդուրժողականություն ու տարակարծության համար, հաղթահարեք ռասիզմը»,- ասվում է «Այնտրախտի»՝ «Թվիթերում» տարածած հաղորդագրության մեջ:
