Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարիո Գյոտցեն հայր է դարձել: Ֆուտբոլիստի կինը՝ գերմանուհի մոդել Անն-Կատրին Բրյոմելը, հունիսի 5-ին նրան որդի է պարգևել:
«Մեր որդի Ռոմը (Հռոմ) ծնվել է հունիսի 5-ին: Մենք իսկապես երջանիկ ենք: Ռոմն ու իր մայրն իրենց լավ են զգում»,- գրել է Գյոտցեն սոց.ցանցերում:
Հիշեցնենք՝ Գյոտցեն ու Բրյոմելը հանդիպել են 2012 թվականից, իսկ 2018 թվականի մայիսին ամուսնացել են:
Գյոտցեն Դորտմունդի «Բորուսիայի» սան է: Ակումբում հանդես է եկել 2008-ից 2013 թվականներին, ինչից հետո տեղափոխվել է Մյունխենի «Բավարիա»: 2016 թվականի ամռանը գերմանացի կիսապաշտպանը վերադարձել է հարազատ ակումբ, տրանսֆերի արժեքը կազմել է 22 մլն եվրո: Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը Գերմանիայի առաջնության 14 հանդիպման է մասնակցել և դարձել 3 գոլի հեղինակ: