«Տոտենհեմի» պաշտպան Յան Վերտոնգենը կշարունակի կարիերան «Ինտերում»: Այս մասին հայտնում է CorSport-ը:
Աղբյուրի համաձայն, միլանյան ակումբն արդեն համաձայնեցրել է 33-ամյա ֆուտբոլիստի հետ այս մրցաշրջանի ավարտից հետո պայմանագիր կնքելու մասին:
Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրը անգլիական ակումբի հետ ավարտվում է այս ամառ: