Sunday World, The Herald և Goal պարբերականների բրիտանացի լրագրող Քևին Պալմերը Twitter-ում հրապարակել է Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբների վարկանիշը՝ հիմնվելով վերջին հինգ տարվա ընթացքում տրանսֆերների վրա թիմերի ծախսած ընդհանուր գումարը: Ցուցակը կազմելու համար նա օգտագործում էր տվյալները Transfermarkt կայքից:
«Մանչեսթեր Սիթին» եղել է ամենաակտիվը տրանսֆերային շուկայում վերջին հինգ տարում՝ գրեթե 602 միլիոն ֆունտ ստերլինգ, իսկ երկրորդ տեղում «Մանչեսթեր Յունայթեդն» է՝ 484,8 միլիոն ֆունտով: Եզրափակում է լավագույն եռյակը Լոնդոնի «Արսենալը» (267,8 միլիոն ֆունտ):
Լավագույն հնգյակում են նաև «Էվերտոնը» (225,4 միլիոն ֆունտ ստեռլինգ) և «Բրայթոնը» (214,8 միլիոն ֆունտ): Ընթացիկ առաջնության առաջատար և Չեմպիոնների լիգայի գործող հաղթող «Լիվերպուլը» զբաղեցրել է ընդամենը 14-րդ տեղը՝ 5 տարվա ընթացքում ծախսելով 107,5 միլիոն ֆունտ ստեռլինգ:
After Liverpool’s owners decided not to spend the money to get Timo Werner, I’ve done a piece in @sundayworld looking at net spend transfer over the last five years.
— Kevin Palmer (@RealKevinPalmer) June 6, 2020
The numbers for Liverpool and Tottenham highlights their overachievement #LFC #THFC pic.twitter.com/sqSk8HWqjr