«Պարի Սեն Ժերմենը» դարձյալ միացել է «Նապոլիի» պաշտպան Կալիդու Կուլիբալիի համար պայքարին, հաղորդում է Calciomercato-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ ՊՍԺ-ի սպորտային տնօրեն Լեոնարդոն ուղղակի դադար էր վերցրել բանակցություններում և հիմա ցանկանում է նորովի պայքարել սենեգալցի պաշտպանին գնելու համար։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կուլիբալիին գնելու հավանական թեկնածու է համարվում «Մանչեսթեր Յունայթեդը»։
«Նապոլին» պատրաստ է 70 միլիոն եվրոյի դիմաց բաց թողնել Կուլիբալիին։