Մոսկվայի «Լոկոմոտիվի» գլխավոր տնօրեն Վասիլի Կիկնաձեն հայտարարել է, որ ակումբը դեմ է ՌՊԼ-ի վերսկսմանը, տեղեկացնում է Russia 24-ը:
«Մենք արդեն դիմել ենք Լիգայի ղեկավարներին և հայտնել ենք մեր մտահոգությունների մասին:
Պետք է քննարկել այս հարցը, քանի որ գործ ունենք մարդկային կյանքերի հետ:
Տեսնում ենք, որ Բունդեսլիգան վերսկսվել է, բայց դեռ չգիտենք ՝ ինչ հետևանքներ դա կարող է ունենալ առողջապահական համակարգի վրա»,-ասել է Կիկնաձեն:
Հիշեցնենք, որ ՌՊԼ-ի առաջնությունը պետք է վերսկսվի հունիսի 21-ին: