Թուրինի «Յուվենտուսը» մերժել է Մաթիս Դե Լիգտին վաճառելու «Բարսելոնայի» առաջարկը, տեղեկացնում է Sport.es-ը:
Հաղորդվում է, որ կատալոնական ակումբը 75 միլիոն եվրո է առաջարկել նիդեռլանդացու համար, բայց թուրինյան ակումբը կտրականապես մերժել է:
Հիշեցնենք, որ 2019-ին էր «Այաքսից» տեղափոխվել «Յուվենտուս»: Իտալիայի չեմպիոնը 20-ամյա պաշտպանի համար 85,5 միլիոն եվրո էր վճարել:
Դե Լիգտի պայմանագիրը «Յուվենտուսի» հետ գործում է մինչև 2024 թվականի ամառ: