«Տոտենհեմը» այս ամռանը կփորձի ձեռք բերել Ա սերիայում հանդես եկող երկու խաղացողի: Այս մասին տեղեկացնում է Football-Italia-ն:
Անգլիական ակումբը լրջորեն հետաքրքրված է «Յուվենտուսի» պաշտպան Ալեքս Սանդրոյի և «Ատալանտայի» պաշտպան Տիմոթի Կաստանի ծառայություններով:
Ավելի վաղ խոսակցություններ կային այն մասին, որ Սանդրոն կարող է տեղափոխվել «Չելսի»: