ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2026/2027 թթ. խաղարկության լիգայի փուլի 4-րդ տուրում կայացան հերթական հանդիպումները, որոնցում լոնդոնյան «Արսենալը» հերթական երեք միավորը վաստակեց, իսկ իտալական «Կոմոն» անհավանական ջախջախման ենթարկեց մրցակցին։
Պրահայի «Ֆորտունա Արենա» մարզադաշտում «Արսենալը» հյուրընկալվելիս 2:1 հաշվով առավելության հասավ տեղի «Սլավիայի» նկատմամբ։ Գերմանացի մրցավար Տոբիաս Շտիլերի սպասարկած խաղում «զինագործները» վճռեցին հանդիպման ելքը դեռևս առաջին խաղակեսում. 9-րդ րոպեին հաշիվը բացեց Չուկվունոնսո Մադուեկեն, իսկ 38-րդ րոպեին Վիկտոր Դյոկերեշը կրկնապատկեց անգլիական ակումբի առավելությունը։ Տանտերերից հանդիպման 90-րդ րոպեին հեղինակության գնդակը խփեց Վիկտոր Նովակը։ Այս հաղթանակի շնորհիվ «Արսենալը» վաստակեց 10 միավոր և բարձրացավ մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնական, իսկ «Սլավիան» 1 միավորով 34-րդն է։
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ
Խաղային օրվա ամենաաղմկահարույց արդյունքը գրանցվեց Ֆրանսիայում, որտեղ իտալական «Կոմոն» «Բոլար-Դելելիս» մարզադաշտում 9:1 հաշվով ջախջախեց «Լանսին»։ Նորվեգացի Ռոհիտ Սագիի գլխավորած մրցավարական անձնակազմի սպասարկած խաղում հյուրերը ոչ մի շանս չտվեցին ֆրանսիական ակումբին։
Առաջին խաղակեսում հույն հարձակվող Տասոս Դուվիկասը դուբլ ձևակերպեց 7-րդ և 32-րդ րոպեներին (գոլային փոխանցումները՝ Մաքսիմո Պերոնեի և Ալեքս Վալյեի), իսկ 40-րդ րոպեին նույն Դուվիկասի փոխանցումից հետո Նիկո Պասը հաշիվը դարձրեց 3:0։
Երկրորդ կեսում իտալական թիմի գոլային հրավառությունը շարունակվեց.
47-րդ րոպե (0:4) – Լուկաշ Դա Կունյա (փոխանցումը՝ Նիկո Պասի)
54-րդ րոպե (0:5) – Մարկ-Օլիվեր Կեմպֆ (փոխանցումը՝ Լուիս Միլյայի)
57-րդ րոպե (0:6) – Տասոս Դուվիկասը ձևակերպեց իր հեթ-տրիկը (փոխանցումը՝ կրկին Պասի)
62-րդ րոպե (0:7) – Մատիա Լիբերալի (փոխանցումը՝ Խակոբո Ռամոնի)
65-րդ րոպեին Ռուբեն Ագիլարը կարողացավ մեկ գնդակ հետ բերել տանտերերի կազմում, սակայն ընդամենը 4 րոպե անց Մարտին Բատուրինան խփեց հյուրերի 8-րդ գոլը։
Հանդիպման վերջնամասում վերջնական 9:1 հաշիվը ձևակերպեց Մատեո Պապաչոլին։
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ
Զուգահեռաբար ընթացող խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները․
«Բորուսիա Դորտմունդ» — «Բետիս»՝ 2:1 [տեսանյութ]
ՊՍՎ — «Բրյուգե»՝ 1:2
«Պորտու» — «Նապոլի»՝ 4:1 [տեսանյութ]
«Վիկինգ» — «Սաբահ»՝ 4:1
Մրցաշարային աղյուսակն այս պահին
























































